17:48  ,  7 սեպտեմբերի, 2016

Զլատան Իբրահիմովիչի նվերը՝ Կլաուդիո Բրավոյին

«Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մանչեսթերյան դերբիից առաջ նվեր է ուղարկել «Բարսելոնայից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված չիլիացի դարպասապահ Կլաուդիո Բրավոյին։

Իբրահիմովիչը Բրավոյին նվիրել է սեփական բրենդի (A-Z) խաղաշապիկ եւ տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան էջում։

«Բարի գալուստ Մանչեսթեր։ Այստեղ մարզումների համար մի բան եմ դրել։ Այն քեզ պետք կգա։ Կհանդիպենք շաբաթ օրը»,- գրել է Իբրահիմովիչը։

Անգլիայի առաջնության չորրորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում