10:30  ,  5 հուլիսի, 2012

Արաս Օզբիլիսը՝ պոկերի հեղինակ

Հոլանդիայի չեմպիոն Ամստերդամի «Այաքսը» հուլիսի 4-ին ստուգողական հանդիպում է անցկացրել «Օլդենզալ» սիրողական ակումբի հետ եւ հաղթել է 11:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ամստերդամցիների մեկնարկային կազմում է եղել եւ դարձել է չորս գոլի հեղինակ: Օզբիլիսը փոխարինվել է խաղի 70-րդ րոպեին:

Հուլիսի 7-ին ամստերդամցիները ստուգողական հանդիպում կանցկացնեն Հոլանդիայի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ «Էմենի» հետ: Հիշեցնենք, որ «Էմենի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Նորայր Մամեդովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով