13:33  ,  5 սեպտեմբերի, 2016

Խառը մենամարտերի մարզիկը խոստովանել է, որ սպանել է կանանց ու երեխաների

UFC-ի ամերիկացի մարտիկ Թիմ Քենեդին խոստովանել է, որ Իրաքում ռազմական գործողություների ժամանակ ինքը սպանել է կանանց ու երեխաների:

«Ինձ ամեն օր հարցնում են, թե ինչու եմ տառապում սթրեսի պատճառով: Ես, երեւի, այս աշխարում վերջին մարդն եմ, որին պետք է հարցնել դա: Պատերազմի ժամանակ ես ստիպված եմ եղել սպանել կանանց ու երեխաների: Ես տեսել եմ, թե ինչպես են այրվում իմ ընկերները: Ես կարող էի դառնալ հոգեկան հիվանդությունների «զոհ», սակայն ընտրեցի այլ ճանապարհ՝ ամեն օր փոխվել դեպի լավը հանուն ինձ ու այն մարդկանց, որոնք զոհվել են իմ կողքին»,- ֆեյսբուքյան էջում գրել է մարտիկը:

Թիմ Քենեդին ԱՄՆ-ի բանակում ծառայությունը սկսել է 2004-ից: 2007-2009-ը նա եղել է Իրաքում, որտեղ մարտերի է մասնակցել որպես դիպուկահար: Խառը մենամարտերում 37-ամյա ամերիկացին անցկացրել է 23 մարտ՝ տանելով 18 հաղթանակ եւ կրելով 5 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում