09:03  ,  5 հուլիսի, 2012

«Մարսելը» նոր գլխավոր մարզիչ ունի

Ֆրանսիական «Մարսելի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 57-ամյա Էլի Բոպը:

Ֆրանսիացի մասնագետը երկու տարվա պայմանագիր է կնքել «Մարսելի» հետ: Նա 2009 թվականից չէր զբաղվում մարզչական գործունեությամբ եւ աշխատում էր «Canal+» հեռուստաընկերությունում՝ որպես մարզական խորհրդատու, հաղորդում է Sport24.fr-ը:

Մինչեւ այս Բոպը աշխատել է նաեւ ֆրանսիական «Սենտ Էթյենում», «Բորդոյում», «Թուլուզում» եւ «Նանտում»: 

Հիշեցնենք, որ «Մարսելի» նախորդ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն օրեր առաջ երկկողմանի փոխհամաձայնությամն հեռացել էր զբաղեցրած պաշտոնից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում