Ստամբուլի «Բեշիկթաշը» պաշտոնապես հայտնել է 3 տրանսֆերների մասին:
Թուրքական ակումբին են միացել Անգլիայի չեմպիոն «Լեսթերի» կիսապաշտպան Գյոկհան Ինլերը, իտալական «Ինտերի» պաշտպան Ջաներ Էրկինն ու գերմանական Բունդեսլիգայի նորեկ «Լայպցիգի» խաղացող Ատինչ Նուկանը: Առաջիկայում 3 ֆուտբոլիստնեն էլ պայմանագիր կկնքեն «Բեշիկթաշի» հետ:
Հիշեցնենք, որ թուրքական ակումբում է խաղում նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում