18:49  ,  29 օգոստոսի, 2016

Հայաստանի հավաքականի հարձակվողի գոլը՝ Չելյաբինսկում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը գոլի հեղինակ է դարձել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի հերթական տուրում: Խաբարովսկի ԲՄԱ-ն Չելյաբինսկում 3:1 հաշվով հաղթել է «Տյումենին»: Կորյանը դարձել է հյուրերի առաջին գոլի հեղինակը՝ հավասարեցնելով հաշիվը:

Ռուսլան Կորյանը հրավիրված է Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներին Չեխիայում եւ Դանիայում: Չեխիա - Հայաստան խաղը կկայանա օգոստոսի 31-ին Մլադա Բոլեսլավ քաղաքում, իսկ Դանիա - Հայաստան հանդիպումը՝ սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում