18:42  ,  23 օգոստոսի, 2016

Յուրա Մովսիսյանի խաղի գնահատականը

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մասնակցել է «Դալլասի» դեմ ՄԼՍ-ի հերթական տուրի հանդիպմանը:

Rslsoapbox.com-ը 29-ամյա ֆուտբոլիստին տվել է 6 (առավելագույնը՝ 10) գնահատական:

«Անարդար է, երբ Մովսիսյանի անունը բացակայում է այսպիսի հանդիպումների արաձանագրությունից: Նա ամբողջ ընթացքում առաջնորդում էր պայքարը: Մովսիսյանն է գլխավոր պատճառներից մեկը, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» չի հանձնվում այս մրցաշրջանում»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոլթ Լեյքը» հաղթել է նվազագույն հաշվով, իսկ Մովսիսյանը փոխարինվել է 90-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում