00:23  ,  23 օգոստոսի, 2016

«Լեգանեսի» պատմական նորամուտն Իսպանիայի առաջնությունում հաղթական էր

Իսպանական Պրիմերայում նորամուտը նշեց «Լեգանեսը»: 1928 թվականին հիմնադրված ակումբը ներկայացնում է մերձմադրիդյան համանուն քաղաքը եւ պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ուժեղագույնների լիգայում խաղալու իրավունք:

Մեկնարկային տուրի խաղում «Լեգանեսը» հյուրընկալվեց անցած առաջնությունում 6-րդ տեղ զբաղեցրած Վիգոյի «Սելտային» եւ առավելության հասավ  նվազագույն հաշվով:

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Սելտա» - «Լեգանես»՝ 0:1

Վիկտոր Դիաս, 75 

Հեռացում՝ Դավիթ Թիմոր («Լեգանես»), 90 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով