14:51  ,  17 օգոստոսի, 2016

Հենրիխ Մխիթարյանի գործակալը գնել է Ալ Կապոնեի տունը (ֆոտո)

Իտալացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան սկսել է ծախսել այս տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ստացած գումարները:

101greatgoals.com-ի համաձայն՝ Ռայոլան 7 միլիոն ֆունտ ստերլինգով առանձնատուն է գնել Ֆլորիդայում: Այդ առանձնատունը նախկինում պատկանել է ամերիկացի հռչակավոր գանգստեր Ալ Կապոնեին:

Հիշեցնենք, որ այս ամռանը Մինո Ռայոլան էր կազմակերպել Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի ու Պոլ Պոգբայի տեղափոխությունները «Մանչեսթեր Յունայթեդ»: Միայն Պոգբայի տրանսֆերից նա ստացել էր 25 միլիոն եվրո: Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար անգլիական ակումբը Թուրինի «Յուվենտուսին» կվճարի 105 միլիոն եվրո, ինչը կլինի ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում