15:58  ,  12 օգոստոսի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Հենրիխ Մխիթարյանի մասին. Վիճակագրությունն ասում է, որ ձեռք ենք բերել Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստնին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունն անդրադարձել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբի նորեկներին՝ այդ թվում Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանին:

«Վիճակագրությունն ասում է այն մասին, որ մենք ձեռք ենք բերել Գերմանիայի, Իտալիայի ու Ֆրանսիայի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստներին», նշված է «Մանչեսթեր Յունայթեդի» հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագից բացի, այս ամռանն Անգլիայի 20-ակի չեմպիոնին միացել են նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ու իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Էրիկ Բային: Նախորդ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ էր անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել էր 4383 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում