«Մերսեդեսի» բրիտանացի մրցաշրջավորդ Լյուիս Հեմիլթոնն անգերազանցելի էր Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ մրցանակի խաղարկությունում: Լավագույն եռյակում են նաեւ «Ռեդ Բուլի» երկու ներկայացուցիչներ, ավստրալացի Դանիել Ռիկիարդոն եւ հոլանդացի Մաքս Ֆերստապենը:
Ընդհանուր հաշվարկում Հեմիլթոնը 217 միավորով առաջինն է: Նախկին առաջատար Նիկո Ռոսբերգը 198 միավորով երկրորդ տեղում է:
Ֆորմուլա-1, Գերմանիայի Մեծ մրցանակ
1. Լյուիս Հեմիլթոն (Mercedes AMG F1) - 67 շրջան
2. Դանիել Ռիկիարդո (Red Bull Racing) +6.996
3. Մաքս Ֆերստապեն (Red Bull Racing) +13.413
4. Նիկո Ռոսբերգ (Mercedes AMG F1) +15.845
5. Սեբաստիան Ֆետել (Scuderia Ferrari) +32.570
6. Կիմի Ռայկոնեն (Scuderia Ferrari) +37.023
7. Նիկո Հյուլկենբերգ (Force India) +1:10.049
8. Ջենսոն Բատոն (McLaren) +1 շրջան
9. Վալտերի Բոտաս (Williams) +1 շրջան
10. Սերխիո Պերես (Force India) +1 շրջան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում