23:22  ,  1 փետրվարի, 2024

Լյուիս Հեմիլթոնը կհեռանա «Մերսեդեսից»

Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն, 39-ամյա բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը 2024թ․ մրցաշրջանի ավարտից հետո հետո կհեռանա «Մերսեդեսից», հաղորդում է թիմի թվիթերյան էջը։

Անցած տարի Լյուիս Հեմիլթոնը նոր պայմանագիր էր կնքել «Մերսեդեսի» հետ մինչեւ 2025 թվական, սակայն ակտիվացրել է մեկ տարի շուտ խզելու կետը։

Լյուիս Հեմիլթոնը 2013 թվականին էր միացել «Մերսեդեսին», որի հետ նվաճել է 6 տիտղոս։  Եվս մեկ տիտղոս նա նվաճել է «Մաքլարենում»։

Հեմիլթոնը կարիերան կշարունակի «Ֆերարիում»՝ փոխարինելով Կառլոս Սայնս կրտսերին։

Ֆորմուլա-1-ի անցած մրցաշրջանում Լյուիս Հեմիլթոնը գրավել էր երրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում