22:11  ,  22 հուլիսի, 2016

«Բեշիկթաշը» չի հաղթել, Օզբիլիսը՝ գոլային փոխանցման հեղինակ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը թուրքական «Բեշիկթաշի» կազմում մասնակցել է ընկերական հանդիպման: Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հետ խաղում Ստամբուլի թիմը հաշիվը բացել է արդեն 4-րդ րոպեին: Օզբիլիսի փոխանցումից հետո աչքի է ընկել Ջենք Թոսունը: Պահել հաղթական հաշիվը «Բեշիկթաշը» չի կարողացել: 61-րդ րոպեին «Ալ Հիլալը» խփել է պատասխան գոլը: Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում