14:53  ,  20 հուլիսի, 2016

«Մանչեսթերի Յունայթեդի» առաջին մարզումը Շանհայում (ֆոտո)

Չինաստան ժամանած անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ առաջին մարզումն է անցկացրել Շանհայում: Թիմը պատրաստվում է հուլիսի 22-ին Դորտմունդի «Բորուսիայի» հետ ընկերական հանդիպմանը: Մարզմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գերմանական ակումբից է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: 

Եվրո-2016-ի մասնակից, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը արձակուրդում է եւ չի մեկնել Չինաստան: Կազմում ընդգրկվել է ակումբային ակադեմիայի 9 ֆուտբոլիստ:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Սերխիո Ռոմերո, Սեմ Ջոնսթոն, Էրիկ Բայի, Դեյլի Բլինդ, Թիմոթի Ֆոսու-Մենսա, Ֆիլ Ջոնս, Փեդի ՄակՆեյր, Մարկոս Ռոխո, Լյուկ Շոու, Կրիս Սմոլիինգ, Ակսել Տաունզեբե, Անտոնիո Վալենսիա, Մայքլ Քարիկ, Անդեր Էրերա, Ադնան Յանուզայ, Ջեսի Լինգարդ, Խուան Մատա, Մեմֆիս Դեպայ, Հենրիխ Մխիթարյան, Անդրեաս Պերեյրա, Էշլի Յանգ, Ուիլ Քին, Մարկուս Ռեշֆորդ, Ուեյն Ռունի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում