Ֆուտբոլի Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը երկրարաձգել է համագործակցությունը Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը: Մասնագետը թիմի հետ կլինի մինչեւ Եվրո-2020-ի ավարտը:
Ֆերնանդու Սանտուշը Պորտուգալիայի թիմը գլխավորել է 2014-ին: Եվրո-2016-ի հաղթանակից անմիջապես հետո մասնագետի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել չինական ակումբները՝ առաջարկելով տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում