10:11  ,  18 հուլիսի, 2016

Ռոնալդուն բաց կթողնի Պրիմերայի եւ աշխարհի առաջնության մեկնարկը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջին երկու տուրերը: Օգոստոսի 21-ին Արքայական թիմը կմրցի «Ռեալ Սոսյեդադի», օգոստոսի 28-ին՝ «Սելտայի» հետ:

Պորտուգալիայի հավաքականի ավագը նաեւ չի կարողանա մասնակցել Շվեյցարիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղին, որը սեպտեմբերի 6-ին է, հաղորդում է Marca-ն:

«Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը ծնկահոդի վնասվածք էր ստացել Ֆրանսիայի դեմ Եվրոպայի առաջնության եզրափակիչում եւ փոխարինվել արդեն առաջին խաղակեսում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում