12:12  ,  13 հուլիսի, 2016

Յուրա Մովսիսյանն արժանացել է բարձր գնահատականի

Rslsoapbox.com-ը «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանին ամենաբարձր գնահատականն է տվել «Մոնրեալ Իմփեքթի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության նախորդ տուրի խաղում: 28-ամյա Մովսիսյանն իր ակումբակից Դեմար Ֆիլիպսի պես արժանացել է 7.5 միավորի (10 բալային համակարգով):

«Մովսիսյանը հրաժարվեց հանձնվել, երբ «Ռեալ Սոլթ Լեյքի» շանսերը մշուշոտ էին դարձել: Նրա ակտիվության շնորհիվ մրցակցի պաշտպանությունը հոգնեց եւ վրիպում թույլ տվեց վերջնամասում: Իսկ Յուրան էլ վստահորեն իրացրեց 11 մետրանոցը»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ «Ռեալ Սոլթ Լեյքի» պատասխան գոլը 79-րդ րոպեին 11 մետրանոցից խփել է Յուրա Մովսիսյանը: Հայ հարձակվողը մասնակցել էր ամբողջ խաղին եւ 7-րդ գոլը խփել MLS-ի ընթացիկ առաջնությունում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում