Ֆրանսիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչից առաջ «Սպորտ Էքսպրեսը» հաշվել է 2 հավաքականների հավանական մեկնարկային կազմերի ընդհանուր տրանսֆերային արժեքները:
Ֆրանսիայի հավաքականի տրանսֆերային արժեքը 300 միլիոն եվրո է, իսկ պորտուգալացիներինը՝ 253.5:
Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայանալիք խաղի ամենաթանկ ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո:
Հուլիսի 10-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: Խաղը կսպասարկի անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում