12:41  ,  5 հուլիսի, 2016

«Էսթեղլալը» սկսել է երեւանյան հավաքը (ֆոտո)

Թեհրանի «Էսթեղլալը» ժամանել է Հայաստան եւ առաջին մարզումն անցկացրել Երեւանում, տեղեկացնում է ակումբի կայքը:

Իրանական ակումբը ծրագրել է Հայաստանում անցկացնել 10-օրյա հավաք ու 2 ընկերական հանդիպում:

«Էսթեղլալի» կազմում հավաքին մասնակցում է նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որն օրեր առաջ 2 տարով երկարաձգել էր ակումբի հետ գործող պայմանագիրը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում