Թեհրանի «Էսթեղլալը» ժամանել է Հայաստան եւ առաջին մարզումն անցկացրել Երեւանում, տեղեկացնում է ակումբի կայքը:
Իրանական ակումբը ծրագրել է Հայաստանում անցկացնել 10-օրյա հավաք ու 2 ընկերական հանդիպում:
«Էսթեղլալի» կազմում հավաքին մասնակցում է նաեւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որն օրեր առաջ 2 տարով երկարաձգել էր ակումբի հետ գործող պայմանագիրը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում