12:41  ,  29 հունիսի, 2016

Խորեն Բայրամյանը «Ռոստովին» փրկել է պարտությունից

Ավստրիայում հավաք անցկացնող ռուսական «Ռոստովը» 3:3 հաշվով է ավարտել Պրահայի «Սպարտայի» հետ ստուգողական խաղը:

Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը 63-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել 2:3 հաշվի ժամանակ եւ, դառնալով գոլի հեղինակ, Ռուսաստանի փոխչեմպիոնին փրկել է պարտությունից:

Ծնկի ծանր վնասվածքի պատճառով 24-ամյա Բայրամյանը երկար ժամանակ բացակայում էր խաղադաշտից: Ռուսաստանի ավարտված առաջնությունում նա «Ռոստովի» կազմում անցկացրել է 7 խաղ:

Տեսանյութում Բայրամյանի գոլը՝ 2:44-ից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում