«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հայր ու գործակալ Նեյմար դա Սիլվա Սանթոսը հերքել է լուրերը, թե 24-ամյա ֆուտբոլիստը բանակցում է այլ ակումբների հետ:
«Նեյմարը պատկանում է «Բարսելոնային»: Հետեւաբար, բոլոր առաջարկները պետք է լինեն այդ ակումբի միջոցով: Իհարկե, կան շատ շշուկներ Նեյմարի տեղափոխության վերաբերյալ: Տղաս մինչեւ պայմանագրի ավարտը պետք է մնա «Բարսելոնայում», որտեղ նա երջանիկ է: Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա այդ ակումբը Նեյմարին ձեռք բերելու շանսեր չունի»,- Նեյմարի հոր խոսքը մեջբերում է FOX Sports-ը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ավագին ձեռք բերելու համար պայքարում են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» ու ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբը պատրաստ է Նեյմարին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Բարսելոնայի» հետ բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում