Նեյմարի հայր. «Ռեալը» որդուս ձեռք բերելու շանսեր չունի

11:18   25 հունիսի, 2016

«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հայր ու գործակալ Նեյմար դա Սիլվա Սանթոսը հերքել է լուրերը, թե 24-ամյա ֆուտբոլիստը բանակցում է այլ ակումբների հետ:

«Նեյմարը պատկանում է «Բարսելոնային»: Հետեւաբար, բոլոր առաջարկները պետք է լինեն այդ ակումբի միջոցով: Իհարկե, կան շատ շշուկներ Նեյմարի տեղափոխության վերաբերյալ: Տղաս մինչեւ պայմանագրի ավարտը պետք է մնա «Բարսելոնայում», որտեղ նա երջանիկ է: Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա այդ ակումբը Նեյմարին ձեռք բերելու շանսեր չունի»,- Նեյմարի հոր խոսքը մեջբերում է    FOX Sports-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ավագին ձեռք բերելու համար պայքարում են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» ու ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբը պատրաստ է Նեյմարին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Բարսելոնայի» հետ բրազիլացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։