20:43  ,  23 հունիսի, 2016

Թեհրանի «Էստեղլալը» մտադիր է հավաք անցկացնել Հայաստանում

Թեհրանի «Էստեղլալը» որոշել է մարզումային հավաք անցկացնել Հայաստանում, հաղորդում է 90tv.ir-ը:

Իրանական ակումբային թիմը Հայաստան կժամանի հուլիսի սկզբին եւ կանցկացնի 10-օրյա հավաք:

Նախորդ երկու մրցաշրջաններում «Էստեղլալը» ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որի պայմանագրի ժամկետը լրացել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ազգային թիմն էր հայտնել Հայաստանում հավաք անցկացնելու մտադրության մասին, սակայն այն տեղի չունեցավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում