22:33  ,  14 հունիսի, 2016

Եվրո-2016. Ավստրիա - Հունգարիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

Ավստրիայի ու Հունգարիայի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության առաջին տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հունգարացի Լասլո Կլայնհայսլերը:

Բորդոյում կայացած խաղում Բրեմենի «Վերդերի» 22-ամյա կիսապաշտպանը Հունգարիայի հավաքականի մեկնարկային կազմում խաղացել է 80 րոպե եւ դարձել առաջին գոլի արդյունավետ փոխանցման հեղինակը:

Հիշեցնենք, որ հունգարացիները հաղթել էին 2:0 հաշվով: F խմբում են նաեւ Պորտուգալիայի եւ Իսլանդիայի հավաքականները, որոնք կհանդիպեն հունիսի 14-ին Սենտ Էթյենում (ժամը 23:00-ին):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով