Լոնդոնի «Արսենալի» բաժնետոմսերը պատկանում են ամերիկացի միլիարդատեր գործարար Սթեն Կրոնկեին եւ ռուսաստանցի միլիարդատեր գործարար Ալիշեր Ուսմանովին: Սթեն Կրոնկեն մեծացրել է բաժնետոմսերի մասնաբաժինը մինչեւ 67.05 տոկոս, հաղորդում է բրիտանական The Guardian-ը:
Նախկինում Կրոնկեին պատկանում էր բաժնետոմսերի 44.05 տոկոսը: 23 տոկոսի համար նա վճարել է 368 հազար ֆունտ ստերլինգ: Ամերիկացին «Արսենալի» մաժորիտար բաժնետեր է 2011 թվականից:
Ալիշեր Ուսմանովին պատկանում է փաթեթի 30.04 տոկոսը:
Անգլիայի ավարտված առաջնությունում ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը՝ չեմպիոն «Լեսթերին» զիջելով 10 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում