Լոնդոնի «Արսենալ»՝ ռուս-ամերիկյան կապիտալի ակումբ

23:09   26 մայիսի, 2016

Լոնդոնի «Արսենալի» բաժնետոմսերը պատկանում են ամերիկացի միլիարդատեր գործարար Սթեն Կրոնկեին եւ ռուսաստանցի միլիարդատեր գործարար Ալիշեր Ուսմանովին: Սթեն Կրոնկեն մեծացրել է բաժնետոմսերի մասնաբաժինը մինչեւ 67.05 տոկոս, հաղորդում է բրիտանական The Guardian-ը:

Նախկինում Կրոնկեին պատկանում էր բաժնետոմսերի 44.05 տոկոսը:  23 տոկոսի համար նա վճարել է 368 հազար ֆունտ ստերլինգ: Ամերիկացին «Արսենալի» մաժորիտար բաժնետեր է 2011 թվականից:

Ալիշեր Ուսմանովին պատկանում է փաթեթի 30.04 տոկոսը:

Անգլիայի ավարտված առաջնությունում ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը՝ չեմպիոն «Լեսթերին» զիջելով 10 միավոր: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։