Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստի 40 փոխանցումներից թիմակիցներին հասել է 62,5 տոկոսը։ 27-ամյա խաղացողը հինգ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, մեկ անգամ խլել է գնդակը, երկու անգամ կասեցրել է մրցակցի գրոհները։ Մխիթարյանը կանոնները խախտել է երկու անգամ, իսկ նրա դեմ խախտել են մեկ անգամ։
Մխիթարյանը ստացել է 6,98 գնահատականը, իսկ «Բորուսիայի» կազմում լավագույնն է ճանաչվել Սոկրատիս Պապաստատոպուլոսը՝ 7,84։
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտվել է հետխաղյա 11 մետրանոցներով։ Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում