Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

17:12   23 մայիսի, 2016

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

Մխիթարյանը երկու հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստի 40 փոխանցումներից թիմակիցներին հասել է 62,5 տոկոսը։ 27-ամյա խաղացողը հինգ անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, երկու անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին, մեկ անգամ խլել է գնդակը, երկու անգամ կասեցրել է մրցակցի գրոհները։ Մխիթարյանը կանոնները խախտել է երկու անգամ, իսկ նրա դեմ խախտել են մեկ անգամ։

Մխիթարյանը ստացել է 6,98 գնահատականը, իսկ «Բորուսիայի» կազմում լավագույնն է ճանաչվել Սոկրատիս Պապաստատոպուլոսը՝ 7,84։ 

Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտվել է հետխաղյա 11 մետրանոցներով։ Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։