18:48  ,  22 մայիսի, 2016

«Ալաշկերտն» առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Երեւանի «Ալաշկերտը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի առաջնության վերջին խաղում Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Միկային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով: Հաղթանակի սկիզբը դրեց Վահագն Հովհաննսիյանը, իսկ 69-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Միկայի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Նշանակվեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Արաուխոն: «Ալաշկերտն» առաջնությունն ավարտեց 55 միավորով:

Գյումրիի «Շիրակը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Արարատին» եւ 52 միավորով գրավեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալակիր դարձավ «Փյունիկը», որի պայմանական մրցակիցը լուծարված «Ուլիսն» էր, եւ Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմը մրցաշարն ավարտեց 48 միավորով: «Շիրակն» ու «Փյունիկը» կմասնակցեն Եվրոպայի լիգայի որակավորման փուլին:

Հաջորդ տեղերում են «Գանձասար-Կապանը», «Արարատը», «Միկան» ու «Բանանցը»:

2011թ. դեկտեմբերին ստեղծված «Ալաշկերտը» Հայաստանի Բարձրագույն խմբում առաջին անգամ հանդես է եկել 2013-ին՝ գրավելով վերջին տեղը: Անցած առաջնությունում թիմն արդեն չորրորդ տեղում էր՝ նվաճելով Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Այս տարի «Ալաշկերտը» չեմպիոնի կոչման հետ նվաճեց նաեւ Չեմպիոնների լիգայի որակավորմանը մասնակցելու իրավունք:

Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Միկա» - «Ալաշկերտ»՝ 0:2

Վահագն Մինասյան, 21, Արաուխո, 70

Հեռացում՝  Արսեն Բեգլարյան («Միկա»), 69

«Շիրակ» - «Արարատ»՝ 2:1

Արման Հովհաննիսյան, 60, Ռումյան Հովսեփյան, 67 - Բենիկ Հովհաննիսյան, 57

«Գանձասար-Կապան» - «Բանանց»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով