16:10  ,  20 մայիսի, 2016

Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը նորվեգացի է (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը նորվեգացի Թիմ Ռոբին Լիհուգն (15-1, 8 նոկաուտ) է։ Այդ մասին հայ բռնցքամարտիկը հայտնել է ֆեյսբուքյան էջում։

36-ամյա Աբրահամը 23-ամյա Լիհուգին կհանդիպի հուլիսի 16-ին Բեռլինում։

Թիմ Ռոբին Լիհուգը հաղթել է վերջին 12 մենամարտերում, իսկ նախորդ անգամ ռինգ դուրս եկել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին։ Նորվեգացին պրոֆեսիանալ ռինգում անցկացրել է 15 մենամարտ եւ միակ պարտությունը կրել է 2013-ի ապրիլին։

Արթուր Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է այս տարվա ապրիլի 10-ին Լաս Վեգասում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ (108:120, 108:120, 108:120) պարտվել էր մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսին։ Դա կլինի հայ բռնցքամարտիկի 50-րդ մենամարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում