22:26  ,  16 մայիսի, 2016

Ռուսաստանի չեմպիոնը հայտնի կդառնա վերջին տուրում, ԲԿՄԱ-ի ու «Ռոստովի» հաղթանակները

Մոսկվայի ԲԿՄԱ-ն ու «Ռոստովը» մինչեւ վերջին տուրը կշարունակեն պայքարը չեմպիոնության համար: Նախավերջին տուրում երկու հավակնորդներն էլ հաղթանակ տարան: Բանակայիններն ընդունեցին «Կրասնոդարին», հաղթեցին 2:0 հաշվով եւ վաստակեցին 62 միավոր:

«Ռոստովը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Ուրալի» նկատմամբ եւ առաջատարից հետ է 2 միավոր: «Ուրալի» մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը, որը փոխարինվեց 68-րդ րոպեին: «Ռոստովն» ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայում: Երրորդ տեղում ընթացող «Զենիթը» հետ է չորս միավոր: Սանկտ Պետերբուրգի ակումբը 2008 թվականից հետո առաջին անգամ զրկվեց Չեմպիոնների լիգայից:

Մայիսի 21-ին կայանալիք վերջին տուրում ԲԿՄԱ-ն կհյուրընկալվի Կազանի «Ռուբինին», «Ռոստովը»՝ «Թերեկին»:

Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր

ԲԿՄԱ - «Կրասնոդար»՝ 2:0

Ահմեդ Մուսա, 17, Ռոման Երյոմենկո, 47

«Ռոստով» - «Ուրալ»՝ 1:0

Սերդար Ազմուն, 74

Հեռացում՝ Արտյոմ Ֆիդլեր («Ուրալ»), 81, երկրորդ դեղին քարտ

«Կուբան» - «Դինամո»՝ 1:0

Ռոման Պավլյուչենկո, 21

«Սպարտակ» - «Թերեկ»՝ 3:0

Սալվատորե Բոկետի, 33, Լորենսո Մելգարեխո, 60, Կվինսի Պրոմես, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում