Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիան որակազրկել է 2 մրցավարների, որոնք աշխատել էին «Պրիբրամ» - «Սլավիա» (1:3) Չեխիայի առաջնության խաղին: Այդ հանդիպման պահեստային մրցավար Մարեկ Պիլին ու գլխավոր մրցավարի լրացուցիչ օգնականներից Իրժի Յեխը կհեռացվեն մրցավարական աշխատանքից, գրում է BBC-ն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 2 մրցավարներն էլ ալկոհոլի ազդեցության տակ են սպասարկել հանդիպումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում