12:18  ,  11 մայիսի, 2016

«Արսենալը» պատրաստ է տարեկան 8 միլիոն ֆունտ վճարել Հենրիխ Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» շարունակում են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու փորձերը:

Daily Star-ի համաձայն՝ «Արսենալը» Հայաստանի հավաքականի ավագին դիտարկում է որպես Ալեքսիս Սանչեսին փոխարինող: Չիլիացի կիսապաշտպանը չի շտապում երկարաձգել գործող պայմանագիրը եւ առաջարկ ունի Թուրինի «Յուվենտուսից»: Մխիթարյանին ձեռք բերելու համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 23 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ նրան առաջարկել տարեկան 8 միլիոն ֆունտ աշխատավարձ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» մտադիր է 46 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել 27-ամյա Մխիթարյանի տրանսֆերի համար: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»: Վերջերս Հենրիխը հրաժարվել էր երկարաձգել «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2017-ի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանի 51 հանդիպումներում հայ կիսապաշտպանը կատարել է 31 գոլային փոխանցում եւ խփել 23 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում