13:14  ,  10 մայիսի, 2024

Հայաստանի թիմը ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում

Պարաբազկամարտի Հայաստանի հավաքականը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ այս օրերին Սլովակիայում մասնակցում է բազկամարտի Եվրոպայի 26-րդ առաջնությանը և արդեն իսկ գրանցել է տպավորիչ արդյունքներ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:

Հայ մարզիկները մրցանակային տեղեր են գրավել տարբեր սպորտային դասակարգումներում և քաշային կարգերում:

Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, նստած՝

Սարգիս Հարությունյան - 55 կգ քաշային կարգ 1-ին տեղ։

Շահեն Բաբայան - 65 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

Հովհաննես Ավանեսյան -75 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։

Ուղեղային կաթված ունեցող մարզիկներ նստած ՝

Վոլոդյա Բազեյան - 65 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`

Նաիրա Մեսրոպյան + 65 կգ քաշային կարգում 1-ին տեղ:

14-23 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`

Գուրգեն Անտոնյան - 65 կգ քաշային կարգ 1-ին տեղ։

Վերին վերջույթի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`
Սերոբ Աբրահամյան - 85 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

Հայ մարզիկները աչքի են ընկել նաեւ աջ ձեռքի մրցապայքարում՝ գրանցելով ուշագրավ արդյունքներ:

Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, նստած՝

Սարգիս Հարությունյան - 55 կգ քաշային կարգ 1-ին տեղ։

Շահեն Բաբայան - 65 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։

Հովհաննես Ավանեսյան -75 կգ քաշային կարգ 3-րդ տեղ։

Ուղեղային կաթված ունեցող մարզիկներ նստած ՝

Վոլոդյա Բազեյան - 65 կգ քաշային կարգ 2-րդ տեղ։

ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`

Նաիրա Մեսրոպյան + 65 կգ քաշային կարգում 1-ին տեղ։

14-23 տարեկան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ, կանգնած`

Գուրգեն Անտոնյան + 65 կգ քաշային կարգ 1-ին տեղ։

Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել մարզիչներ Ոսկան Մարգարյանի, Վարդան Ստեփանյանի և Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում