20:27  ,  3 մայիսի, 2016

Զիդան. Աղետ կլինի, եթե դուրս չգանք եզրափակիչ

Աղետ կլինի, եթե չհաղթահարենք «Մանչեսթեր Սիթիի» արգելքը եւ դուրս չգանք եզրափակիչ, ասել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անգլիական թիմի դեմ պատասխան հանդիպումից առաջ։

«Պատասխան հանդիպումն առաջինից բարդ կլինի, քանի որ այստեղ է ամեն ինչ վճռվելու։ «Մանչեսթեր Սիթին» ունի լավ խաղացողներ, հատկապես, հարձակվողներ։ Բայց մենք սովորականի նման կխաղանք մեր ֆուտբոլը։ Մենք չենք կարող հույս ունենալ, որ առաջին 15 րոպեում երկու կամ երեք գոլ կխփենք «Մանչեսթեր Սիթիին»։ Մենք գիտենք, որ սկզբից մինչեւ վերջ ջանք են թափելու։ Պետք է լինել հանգիստ եւ սառնասիրտ։ Կմտածենք միայն հարձակողական խաղի, բարձր պրեսինգի, ակտիվության մասին։ Մրցակցի առանցքային խաղացող Սերխիո Ագուերոյին զսպման առանձին ծրագիր չունենք»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում դարպասի գրավում չի գրանցվել։ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը մայիսի 4-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում