18:14  ,  3 մայիսի, 2016

Զիդան. Ռոնալդուն կխաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ, Բենզեման՝ ոչ

Ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպմանը։ Այդ մասին հայտնել է Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

Բենզեման վնասվածք էր ստացել Անգլիայում կայացած հանդիպման առաջին խաղակեսում եւ ընդմիջումից հետո չէր շարունակել խաղը։ Առաջին հանդիպումը բաց թողած պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդում կխաղա առաջին րոպեից։

«Ռոնալդուն 100 տոկոս պատրաստ է հանդիպմանը։ Նա լիարժեք մարզվել է եւ կլինի կազմում։ Ոչ մի ռիկս նրա առողջությանը չկա»,- Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում դարպասի գրավում չի գրանցվել։ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը մայիսի 4-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում