Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է, թե ով է եղել իր լավագույն ակումբակիցը միջին օղակում: Որքան էլ զարմանալի է, իսպանացին նշել է Լոնդոնի «Արսենալում» իր նախկին ակումբակից Մաթյե Ֆլամինիին:
«2 տարի խաղացել եմ Ֆլամինիի հետ: Նա կատարում է հսկայական աշխատանք: Եթե ես նշեմ Ինյեստայի կամ Չավիի անունները, այո, նրանք ֆանտաստիկ են աչքերի համար, բայց իրականում ոչ ինձ համար: Բայց, եթե ես ընտրելիս լինեմ մեկին, ընտրություն կկատարեմ Ֆլամինիի ու Ջիլբերտո Սիլվայի միջեւ»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ մինչեւ «Չելսի» տեղափոխվելն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը խաղացել է «Բարսելոնայում»ու «Արսենալում»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում