Լավագույն կիսապաշտպանը, որի հետ խաղացել է Ֆաբրեգասը

09:41   3 մայիսի, 2016

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը պատմել է, թե ով է եղել իր լավագույն ակումբակիցը միջին օղակում: Որքան էլ զարմանալի է, իսպանացին նշել է Լոնդոնի «Արսենալում» իր նախկին ակումբակից Մաթյե Ֆլամինիին:

«2 տարի խաղացել եմ Ֆլամինիի հետ: Նա կատարում է հսկայական աշխատանք: Եթե ես նշեմ Ինյեստայի կամ Չավիի անունները, այո, նրանք ֆանտաստիկ են աչքերի համար, բայց իրականում ոչ ինձ համար: Բայց, եթե ես ընտրելիս լինեմ մեկին, ընտրություն կկատարեմ Ֆլամինիի ու Ջիլբերտո Սիլվայի միջեւ»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ մինչեւ «Չելսի» տեղափոխվելն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը խաղացել է «Բարսելոնայում»ու «Արսենալում»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։