19:49  ,  30 ապրիլի, 2016

«Ռեալը» հաղթանակ կորզեց Սան Սեբաստիանում

Մադրիդի «Ռեալը» 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ իսպանական Պրիմերայում: 35-րդ տուրում մրցակիցը Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադն» էր, որի դեմ արտագնա խաղում առանց Կրիշտիանու Ռոնալդուի խաղացող Արքայական ակումբը հաղթանակ կորզեց վերջնամասում: 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ ուելսցի Գարեթ Բեյլը, որը նախորդ տուրում հաղթական դուբլ էր ձեւակերպել:

«Ռեալը» 2-ական միավոր առաջ անցավ մեկական խաղ պակաս անցկացրած «Բարսելոնայից» ու Մադրիդի «Աթլետիկոյից» եւ ժամանակավորապես բարձրացավ առաջին տեղ: Մայիսի 4-ին Զինեդին Զիդանի թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղ է անցկացնելու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ: Մանչեսթերում կայացած առաջին խաղում թիմերը գոլ չեն խփել:

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ»՝ 0:1

Գարեթ Բեյլ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով