«Գոլդեն Սթեյտը» դուրս եկավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 1/4 եզրափակիչ: Փլեյ-օֆֆի առաջին շարքի 5-րդ խաղում NBA-ի գործող չեմպիոնը հաղթեց «Հյուսթոնին»՝ դիմակայության ընդհանուր հաշիվը դարձնելով 4:1: «Գոլդեն Սթեյտը» խաղաց առանց թիմի առաջատար Ստիվեն Կարիի, իսկ հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Հյուսթոնի» խաղացող Ջեյմս Հարդենը՝ վաստակելով 35 միավոր:
Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Մայամիի» խաղացող Դուեն Ուեյդը:
Հիշեցնենք, որ մինչեւ այս 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել են «Սան Անտոնիոն», «Քլիվլենդը» եւ «Օկլահոման»:
NBA, 1/8 եզրափակիչ
«Գոլդեն Սթեյտ» – «Հյուսթոն»՝ 114:81 (37:20, 22:17, 30:22, 25:22)
Շարքի հաշիվը՝ 4:1
«Մայամի» – «Շառլոտ»՝ 88:90 (25:28, 22:21, 24:16, 17:25)
Շարքի հաշիվը՝ 2:3
«Կլիպերս» – «Պորտլենդ»՝ 98:108 (18:18, 32:27, 21:26, 27:37)
Շարքի հաշիվը՝ 2:3
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում