Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվել է թենիսի Ստամբուլի մրցաշարի (ATP TEB BNP Paribas Istanbul Open, մրցանակային հիմնադրամը 426 հազար դոլար է) մենախաղի երկրորդ շրջանում: Մոսկվացի թենիսիստը մրցել է իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասի հետ եւ պարտություն է կրել երեք սեթում՝ 6:4, 1:6, 0:6:
19-ամյա Խաչանովն առաջին շրջանում առավելության էր հասել բրիտանացի Ալյաժ Բեդենեի նկատմամբ՝ 6:4, 6:7 (4:7), 6:4:
Անցած շաբաթ Բարսելոնայի ATP մրցաշարի երրորդ շրջան հասնելու շնորհիվ Կարեն Խաչանովը համաշխարհային դասակարգման աղյուսակում բարձրացել է 10 աստիճան եւ 128-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում