Բասկետբոլի ազգային ասոցիացիայի 1/8 եզրափակիչում այս գիշեր անցկացվել են 2 խաղեր, որոնք հաղթական էին «Ատլանտայի» ու «Տորոնտոյի» համար:
Խաղային օրվանից հետո NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Տորոնտոյի» խաղացող Նորման Պաուելը:
Հիշեցնենք, որ մինչեւ այս 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել են «Սան Անտոնիոն», «Քլիվլենդը» եւ «Օկլահոման»:
NBA, 1/8 եզրափակիչ
«Ատլանտա» - «Բոստոն»՝ 110:83 (15:20, 32:19, 42:23, 19:19)
Շարքի հաշիվը՝ 3:2
«Տորոնտո» - «Ինդիանա»՝ 102:99 (20:35, 32:26, 25:29, 25:9)
Շարքի հաշիվը՝ 3:2
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում