09:40  ,  27 ապրիլի, 2016

Norway Chess 2016. Լեւոն Արոնյան vs Պավել Էլյանով

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարում երկրորդ հանգստյան օրվանից հետո ապրիլի 27-ին կանցկացվի 7-րդ տուրը, որում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:
 
Նախորդ 6 տուրերի պարտիաները հայկական շախմատի առաջատարն ավարտել է ոչ ոքի եւ 3 միավորով Էլյանովի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը:

Norway Chess 2016, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Պավել Էլյանով (Ուկրաինա)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) 

Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) 

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Անիշ Գիրի (Հոլանդիա) 

Նիլս Գրանդելիուս (Շվեդիա) - Լի Չաո (Չինաստան) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս