11:33  ,  21 ապրիլի, 2016

Հենրիխ Մխիթարյանը` գավաթային խաղի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Բեռլինի «Հերտայի» միջեւ Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանն արժանացել է 9.1 գնակատականի, իսկ խաղի երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է նրա ակումբակից Մարկո Ռոյսը՝ 8.8 միավոր:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» արտագնա հաղթանակ էր տարել 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ խաղին եւ վերջնամասում խփել էր հյուրերի երրորդ գոլը: Գերմանիայի Գավաթում նա գոլերի քանակը հասցրեց 5-ի եւ գլխավորեց մրցաշարի ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում