Մյունխենի «Բավարիայի» եւ Բրեմենի «Վերդերի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչը սպասարկած Տոբիաս Շտիլերը խոստովանել է, որ խաղի վերջնամասում սխալմամբ է 11 մետրանոց նշանակել Խոսեպ Գվարդիոլայի թիմի օգտին: 71-րդ րոպեին, երբ «Բավարիան» հաղթում էր 1:0 հաշվով, չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հյուրերի պաշտպան Յանեկ Շտերնբերգի սահանկումից հետո սիմուլյացիայի է դիմել՝ ըկնելով խոտածածկին, իսկ մրցավարը նշանակել է 11 մետրանոց հարված:
«Ներողություն եմ խնդրում: Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Ես լավ դիրքում էի, բայց ինձ թվաց, որ հպում եղավ: Իրականում, հպում չէր եղել»,- Տոբիաս Շտիլերի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Բավարիան» հաղթել էր 2:0 հաշվով եւ դուրս եկել եզրափակիչ, որտեղ կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում