16:02  ,  16 ապրիլի, 2016

Արամ Ավագյանը եւս օլիմպիական ուղեգիր նվաճեց Թուրքիայում

Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանն ապահովեց երրորդ օլիմպիական ուղեգիրը:

56 կգ քաշային Արամ Ավագյանը երրորդ տեղի համար մենամարտում հաղթեց Ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին եւ նվաճեց բրոնզե մեդալ ու Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Ապրիլի 15-ին օլիմպիական ուղեգիր էին ապահովել նաեւ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որոնք դուրս են եկել եզրափակիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտվել են կիսաեզրափակիչում, բայց ապրիլի 16-ին կմենամարտեն երրորդ տեղի ու օլիմպիական վարկանիշի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English