17:22  ,  30 մարտի, 2016

Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսում կխաղա Գվատեմալայի ու Էլ Սալվադորի հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ԱՄՆ-ում կայանալիք հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում կանցկացնի Գվատեմալայի ու Էլ Սալվադորի ազգային թիմերի հետ, հաղորդում է ՀՖՖ կայքը։

Գվատեմալայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա մայիսի 28-ին «Լոս Անջելես Մեմորիալ Քոլիզեում» ստադիոնում, իսկ Էլ Սալվադորին հայկական թիմը կհանդիպի հունիսի 1-ին Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթրում»։

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանը 116-րդն է, Գվատեմալան՝ 95-րդը, իսկ Էլ Սալվադորը՝ 99-րդը։

Հայաստանի ու Գվատեմալայի հավաքականները հանդիպել են նաեւ 2000 թվականին, երբ գրանցվել է 1:1 հաշիվը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում