Դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ տվեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին: Բելառուսի հետ ընկերական խաղում լեգենդար խաղացողը մեկնարկային կազմում էր եւ խաղաց 8 րոպե: Նա ավագի թեւկապը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին: Նրան փոխարինեց Արսեն Բեգլարյանը:
Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է Պորտուգալիայի դեմ 1996 թվականի օգոստոսի 31-ին կայացած խաղում: 41-ամյա դարպասապահը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 93 հանդիպում: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): Բերեզովսկին 19 տարի պաշտպանել է ազգային թիմի դարպասը՝ դառնալով հայ երկրպագուների ամենասիրելի ֆուտբոլիստներից մեկը:
Դավիթ Եղիազարյան
Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում