Շվեյցարիայում ավարտին մոտեցող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ պարտություն կրեց։ Հայ գրոսմայստերը 10 հնարավորից վաստակել է 4 միավոր եւ չորրորդն է։ Հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։
Առաջատարներն են Նակամուրան ու հնդիկ Վիշվանաթան Անանդը, որոնք ունեն 7-ական միավոր։ Մեկ միավոր քիչ ունի ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը։
Սուպերմրցաշարի մասնակիցները փետրվարի 15-ին կանցկացնեն նաեւ բլից խաղի հինգ պարտիա։ Արոնյանի մրցակիցներն ըստ հերթականության կլինեն Անանդը, Կրամնիկը, հոլանդացի Անիշ Գիրին, Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովը եւ Նակամուրան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում